Меню
Разработки
Разработки  /  Финансовая грамотность  /  Видеоуроки  /  10 класс  /  Финансовая грамотность

Финансовая грамотность

финансовая грамотность Ֆինանսական կրթություն արտահայտությունը շատերը ասոցացնում են տնտեսագիտական համալսարանում սովորելու հետ, սակայն պարտադիր չէ, որ ֆինանսական կրթվածություն ունենալու համար Դուք ստանաք համապատասխան համալսարանական կրթություն: Ֆինանսական կրթվածությունը ենթադրում է բազային գիտելիքներ, ինչը կօգնի Ձեզ կայացնել ճիշտ ֆինանսական որոշումներ: Ահա, թե ինչ գիտելիքներ են անհրաժեշտ ֆինանսական գրագիտության համար. Բյուջեի մենեջմենթ Կյանքի ընթացքում կարևորագույն հմտություններից մեկը բյուջեի կառավարումն է: Բյուջեի մենեջմենթը մաթեմատիկական գիտելիքների հետ կապ չունի: Այսօր կան շատ ծրագրեր, որոնցից կարող եք օգտվել Ձեր ծախսերը վերահսկելու համար: Եթե պատշաճ չեք կառավարում Ձեր բյուջեն, ապա դժվար է հասկանալ՝ որտեղից է գալիս և ուր է գնում Ձեր բյուջեն: Տոկոսադրույքներ Կյանքի տարբեր փուլերում վարկ վերցնելու կամ ավանդ դնելու անհրաժեշտություն կունենաք: Դրա համար կարևոր է, որ հստակ հասկանաք՝ ինչ տոկոսագումարներ են գործում: Տարեկան անվանական տոկոսադրույք կամ վարկի ժամկետ ճշտելը շատ քիչ է վարկ վերցնելու նման կարևոր որոշում կայացնելու համար: Վարկի կամ ավանդի պայմանները կարդալուց Դուք պետք է հստակ հասկանաք ու վելուծեք յուրաքանչյուր կետը: Խնայողություն Խնայողությունը առողջ ֆինանսական դրության կարևորագույն կոմպոնենտն է, բայց մեզանից շատերը դրան չեն հետևում: Հաճախ մտածում ենք այսօրվա մասին և x ամիս անց նախատեսվող ծախսը թվում է, թե շատ հեռվում է: Կարևոր չէ, թե ինչ կկարողանաք անել խնայած գումարով, կարևոր է խնայողության կանոններին տիրապետելը: Վարկային պատմություն Հատկապես երիտասարդ տարիքում հաճախ չենք կարևորում վարկային պատմությունը: Դա սխալ մոտեցում է, քանի որ ոչ ոք չգիտի՝ արդյոք կունենա բավականաչափ գումար մեկ կամ երկու տարուց անսպասելի ծախս ի հայտ գալու դեպքում: Բանկերի և վարկային կազմակերպությունների վստահությունը վերականգնելը հեշտ չէ: Անձի ինքնության գողություն Այսօրվա պայմաններում ամենահաճախ հանդիպող գողության դրսևորումներից մեկը անձի ինքնության գողությունն է: Մենք ապրում ենք թվային աշխարհում, կատարում ենք օնլայն գնումներ, վճարումներ և մեր ֆինանսների վերաբերյալ ինֆորմացիան շատ խոցելի է: Արդյունքում փոխվում է նաև ֆինանսական գրագիտության հանդեպ պահանջները, քանի որ այս բնագավառում բազային գիտելիքները, ինչպես օրինակ՝ ի՞նչ տեսակի գաղտնաբառերն են անվտանգ, ի՞նչ ինֆորմացիայով կիսվել օնլայն, կպաշտպանեն Ձեզ օնլայն հարթակում:
13.05.2020

Содержимое разработки

Ֆինանսական կրթություն արտահայտությունը շատերը ասոցացնում են տնտեսագիտական համալսարանում սովորելու հետ, սակայն պարտադիր չէ, որ ֆինանսական կրթվածություն ունենալու համար Դուք ստանաք համապատասխան համալսարանական կրթություն:

Ֆինանսական կրթվածությունը ենթադրում է բազային գիտելիքներ, ինչը կօգնի Ձեզ կայացնել ճիշտ ֆինանսական որոշումներ:

Ահա, թե ինչ գիտելիքներ են անհրաժեշտ ֆինանսական գրագիտության համար.

  1. Բյուջեի մենեջմենթ

Կյանքի ընթացքում կարևորագույն հմտություններից մեկը բյուջեի կառավարումն է: Բյուջեի մենեջմենթը մաթեմատիկական գիտելիքների հետ կապ չունի: Այսօր կան շատ ծրագրեր, որոնցից կարող եք օգտվել Ձեր ծախսերը վերահսկելու համար:

Եթե պատշաճ չեք կառավարում Ձեր բյուջեն, ապա դժվար է հասկանալ՝ որտեղից է գալիս և ուր է գնում Ձեր բյուջեն:

  1. Տոկոսադրույքներ

Կյանքի տարբեր փուլերում վարկ վերցնելու կամ ավանդ դնելու անհրաժեշտություն կունենաք: Դրա համար կարևոր է, որ հստակ հասկանաք՝ ինչ տոկոսագումարներ են գործում: Տարեկան անվանական տոկոսադրույք կամ վարկի ժամկետ ճշտելը շատ քիչ է վարկ վերցնելու նման կարևոր որոշում կայացնելու համար:

Վարկի կամ ավանդի պայմանները կարդալուց Դուք պետք է հստակ հասկանաք ու վելուծեք յուրաքանչյուր կետը:

  1. Խնայողություն

Խնայողությունը առողջ ֆինանսական դրության կարևորագույն կոմպոնենտն է, բայց մեզանից շատերը դրան չեն հետևում: Հաճախ մտածում ենք այսօրվա մասին և x ամիս անց նախատեսվող ծախսը թվում է, թե շատ հեռվում է:

Կարևոր չէ, թե ինչ կկարողանաք անել խնայած գումարով, կարևոր է խնայողության կանոններին տիրապետելը:

  1. Վարկային պատմություն

Հատկապես երիտասարդ տարիքում հաճախ չենք կարևորում վարկային պատմությունը: Դա սխալ մոտեցում է, քանի որ ոչ ոք չգիտի՝ արդյոք կունենա բավականաչափ գումար մեկ կամ երկու տարուց անսպասելի ծախս ի հայտ գալու դեպքում: Բանկերի և վարկային կազմակերպությունների վստահությունը վերականգնելը հեշտ չէ:

  1. Անձի ինքնության գողություն

Այսօրվա պայմաններում ամենահաճախ հանդիպող գողության դրսևորումներից մեկը անձի ինքնության գողությունն է: Մենք ապրում ենք թվային աշխարհում, կատարում ենք օնլայն գնումներ, վճարումներ և մեր ֆինանսների վերաբերյալ ինֆորմացիան շատ խոցելի է: Արդյունքում փոխվում է նաև ֆինանսական գրագիտության հանդեպ պահանջները, քանի որ այս բնագավառում բազային գիտելիքները, ինչպես օրինակ՝ ի՞նչ տեսակի գաղտնաբառերն են   անվտանգ, ի՞նչ ինֆորմացիայով կիսվել օնլայն, կպաշտպանեն Ձեզ օնլայն հարթակում:



-75%
Курсы повышения квалификации

Просто о сложном: экономика. Повышение предметной компетенции учителя по экономике

Продолжительность 108 часов
Документ: Удостоверение о повышении квалификации
5900 руб.
1480 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Финансовая грамотность (82.66 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт