Меню
Разработки
Разработки  /  Школьному библиотекарю  /  Планирование  /  Прочее  /  Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։

Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։

Գրադարանավարի տարեկան հաշվետվություն / առաջին և երկրորդ կիսամյակ/
25.07.2020

Содержимое разработки

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2018-2019ՈՒՍ ՏԱՐԻ

( ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ )

Գրադարանը մարդկային մտքերի մեծ ու անծայրածիր շտեմարան է, իսկ մարդու և մեծ աշխարհի միջև կանգնած է գիրքը: ՓԵՏՐՎԱՐ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն. Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ը ՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն նշվում է որպես Գիրք նվիրելու օր:Այս տարի այն նշվեց փետրվարի 20-ին: Կարևորելով ընթերցանության և կրթության դերը մատաղ սերնդի ուսման և դաստիարակության գործում փետրվարի 20-ին Գավառի N 3 հիմնական դպրոցում այս օրը նշվում է առանձնահատուկ: Թումանյանի անվանակիր դպրոցում սովորում են նրա հերոսները՝ Շունն ու Կատուն,Սուտլիկ Որսկանը, Անբան Հուռին, Լոռեցի Սաքոն,Մարոն ու Կարոն: Մեր փոքրիկ առաջին դասարանցիները ՝ դասվար Լ՚. Ղարաբաղցյան, արտասանեցին Թումանյանի քառյակներից: 2-րդ դասարանցիները՝ դասվար Ա. Ամիրխանյան, գրքեր նվիրեցին ուսուցիչներին ու բարձր դասարանցիներին: Հետաքրքիր ձևաչափով հանդես եկան 3-րդ դասարանցիները՝ դասվար Լ. Սինանյան, ՙ,, Տեխնոլոգիա .. առարկայի դասաժամին երեխաների կողմից պատրաստած տիկնիկները, որոնք Թումանյանի հերոսներն են,ողջունեցին ներկաներին: 4-րդ դասարանցիները՝ Գ. Խանամիրյանի աջակցությամբ խաղացին Թումանյան: Այդ օրը նրանք իրենց յուրօրինակ հանդերձանքով և բեմական արվեստով հանդես եկան ներկաների առջև:Դպրոցի փոխտնօրեն Գ. Խանամիրյանը իր խոսքում վստահեցրեց, որ այս տոնը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ շարժում է: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ. Հովակիմյանը, ով կարևորեց օրվա խորհուրդը և հայ ժողովրդի կյանքում առանձնակի արժևորեց գրքի դերը: Տեխնիկայի այս հզոր դարում այլընտրանքային միջոցները բազմաթիվ են , բայց նա գիրքը դիտարկեց իբրև գիտելիք ստանալու անփոխարինելի միջոց: ՄԱՐՏ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն 15.03.2019թ Ամեն տարիք իր Թումանյանն ունի… Դարձյալ Թումանյանական ոգին ու կոլորիտն էր տիրում դպրոցի պատերի ներսում: Կախարդական գրչի տերը՝ Թումանյանը, հյուր էր եկել դպրոց, կրկին հանդիպեց իր հեքիքթների հերոսներին , զրուցեց նրանց հետ,գովաբանեց ու իր խրատները տվեց նրանց ,,Շատ կարդացեք՛, ինչքան կարաք բարի գործ արեք՛, էս մեր քար աշխարհքը շենացրե՛ք ..: Միջոցառման վերջում 3-րդ դասարանի աշակերտները ներկայացրին ,,Անխելք մարդը՚,, տիկնիկային ներկայացումը: Մարտ ամսվա հաջորդ 2 շաբաթները դպրոցում տիրում էր սպորտային տրամադրություն: 09.03.2017-13.04.2017թ Գավառի Հ. Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարաններից ընտրված 20 աշակերտ՝ 10 աղյիկ և 10 տղա, որոնք 09.03-15.03 –ին մասնակցեցին տարացքային փուլին: Սպորտլանդիային մասնակցում էին 24 դպրոցների հավաքական թիմերը : Միջոցառումն անցավ աննախադեպ ոգևորությամբ: Թիմերը լավ մարզավիճակում էին, նախապատրաստական մեծ աշխատանք էր տարվել: Միջոցառման երաժշտական ընդմիջումները ապահովեցին գրադարանի ակտիվ ընթերցասեր աշակերտները: Համառ պայքարից հետո Գավառի 3 հիմնական դպրոցի թիմը գրավեց 3-րդ պատվավոր տեղը: ԱՊՐԻԼ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն 11.04.2019թ Թումանյանական միջոցառումների շարքից ՝ Մեծ Լոռեցու անվանակիր դպրոցը լայնորեն բացել էր իր դռները : Այս անգամ հյուրընկալեցինք մարզի գրողների միության նախագահ Տ. Նիկողոսյանին և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Հ. Սաֆարյանին: Միջոցառման մեկնարկը տրվեց դպրոցի բակում,և հյուրերն ու ծնողները դարձան միջոցառման դերակատարներ: Թումանյանի հերոսներն այլևս իրենը չէին, նրանք դպրոցում էին, յուրաքանչյուրանկյունում՝ քաջ նազարներ, անբան հուռիներ, սուտլիկ որսկաններ, քաջ թաթուլներ, տեր ու ծառաներ…Թումանյանական ջերմ մթնոլորտում նրա զավակները ներկայացրին հուշեր Ամենայն Հայոց Հայրիկից: Միջոցառումն ավարտվեց Թումանյանի հեքիաթի տիկնիկային ներկայացմամ: ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ 16.04.2019թ –միջոցառում մվիրված Թումանյանի 150 ամյակին ,, 4-րդ դասարան, ուսուցիչ Հ. Խանդանյան 18.04.2019թ- Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: 3 հ/դ աշակերտները սիրով մասնակցեցին հուշարձանների մաքրման աշխատանքներին: 18.04.2019թ – Բաց դաս աշխարհագրություն առարկայից, ուսուցիչ՝ Ա. Գալոյան 27.04.2019թ- Նշվեց ՀՀ Հպարտ քաղաքացու օր ՄԱՅԻՍ ամսվա կատարած աշխատանքների հաշվետվություն 08.05.2019թ – Միջոցառում նվիրված Շարլ Ազնավուրին, 8-րդ դասարան, ուսուցիչ՝ Ս. Ամրազյան 09.05.2019թ- Մայիսի 9-ը, եռակի հաղթանակների օրը: 3հ/դ աշակերտները և ուսուցիչները սիրով մասնակցեցին համաքաղաքային միջոցառմանը: 14.05.2019թ- Բաց դաս անգլերեն առարկայից՝ ,,Խաղաղության Կորպուսի,, ներկայացուցչի մասնակցությամբ: 15.05.2019թ – Սպորտլանդիա 2-7րդ դասարանների հավաքական թիմերի միջև: 16.05.2019թ- Բաց դաս 4-րդ դասարան մաթեմատիկա առարկայից, ուսուցիչ՝ Ռ. Պիպոյան 16.05.2019թ- Բաց դաս 6-րդ դասարան, ուսուցիչ՝ Գ. Կանչոյան 17.05.2019թ Ամեն տարիք իր Թումանյանն ունի: Երանելի է նա, ով իր մեջ կրում է Ամենայն Հայոցի տիեզերական հոգին: Թումանյան խաղացին ավարտական 4-րդ դասարանի սովորողները, դասղեկ՝ անզուգական Գ. Խանամիրյան: Թ՛ող Ձեր օրերը մեղրով քաղցրանան ու արևանա՜ն: Մեղր անուշ արեք, որ հոգիներդ անուշանա՜: Խորհուրդ տվեցին փոքրերը մեծերին ու շարունակեցին…ինչ տալիս եք, այն էլ կստանաք: Միջոցառման ավարտին ծնողները պատգամ հղեցին իրենց երեխաներին . ՈՒ պոետ, որ չեն պղծել իրենց շուրթներն անեծքով, Պիտի գովեն ձեր նոր կյանքը, Նոր երգերով, նոր խոսքով Մեր նո՜ր հայրենիք, հզոր հայրենիք… 20.05.2019թ դարչյալ տոն էր գավառի 3հիմնական դպրոցում: Այս անգամ բեմ էին բարչրացել 2-րդ դասարանցիները: Ռուսաց լեզվի ուսուցիչ Ս.Ամրազյանը երեխաների օրը տոն էր դարձրել : 21.05.2019թ Գավառի Հ. Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցի առաջին դասարանում, դասվար Լ. Ղարաբաղցյան ,տիրում էր ուրախ ու հուզումնախառը տրամադրություն: Երեխաների համար ամենամեծ տոնն էր՝ փառավոր ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ վերջին էջն էին փակում: Հետայսու իրենց էր տառերը ոսկեղենիկ ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Խոստացան՝ երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդան, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի աստվածատուր մեր այբուբենը դար ու դարեր մաքառել էՙ : 2018-2019ուս տարում Գավառի Հ. Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցում Թումանյանական տարվա վերջին ակորդը դարձավ 7-րդ դասարանում դասղեկ՝ Հ. Մելքոնյան, կազմակերպած ,,Անուշ.. պոեմի բեմականացումը: 23.05.2019թ հայրենասիրական ոգով տոգորված միջոցառում 3-րդ դասարանում , դասվար՝Լ. Սինանյան: 24.05.2019թ Գավառի N 3 հիմնական դպրոցի դահլիճը կրկին մարդաշատ էր: Այս անգամ բեմում էին 5-րդ դասարանցիները: այսպես էին վերնագրել իրենց տարեվերջյան միջոցառումը, որը ներկաների մոտ մտորումների և քննարկման մեծ արձագանք ստացավ: Միջոցառումը հայ ժամանակակից մի ընտանիքի կյանքի և ճակատագրի մասին էր , որոնք Հայաստանի վատ ապրելակերպին չդիմանալով , որոշեցին արտերկրում գտնել լավ կյանք; Լքելով հայրենի տուն- տեղ , բռնեցին օտար երկիր մեկնելու ճանապարհը : Այնտեղ էլ չգտնելով իրենց երազած կյանքը , դեգերելով տարբեր երկրներ, վերջապես հասկացան ,որ օտար հողը իրենց Հայրենիք չի կարող լինել ու վերադարձան Հայաստան: 22.05-26.05 դպրոցում հայտարարվեց դասագրքերի վերանորոգման շաբաթ: 24.05.2019թ դպրոցի միջոցառումների շարքն եզրափակեց համադպրոցական միջոցառումը, որը իր տեսակով ու ձևաչափով տարբերվում էր բոլոր միջոցառումներից: 2018-2019ուս տարում դպրոցի գրադարանի գրանցամատյանում գրադարանից օգտվողների թիվը հասել է 120-ի, ինչը շատ ուրախալի փաստ է: Գրադարանից առավել հաճախ օգտվել են 7-րդ դասարանցիները՝ ուսուցչուհի Ա. Քոլոզյան, Հայրենագիտության ուսուցչուհի Գ. Խանամիրյան , 6-րդ դասարանի ուսուցչուհի Գ. Աքելյան, 5-րդ , 8-րդ և 9-րդ դասարանցիները: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ այս տարվա առավել ընթերցասեր աշակերտուհիներ են ճանաչվել 8 -րդ դասարանի աշակերտուհիներ Լ. Այվազյանը, Ս. Մոնչյանը ովքեր անպայման կարժանանա խրախուսանքի :Յուրաքանչյուր ուս տարվա վերջում բոլոր ուսուցիչների հետ լրացնում ենք նոր ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերի հայտ՝ հաշվի առնելով դասագրքի հեղինակը, քանակը և ուս ձեռնարկը:25.05-23.06 դասղեկների հետ միասին սովորողներից հավաքեցինք նրանց հատկացված բոլոր դասագրքերը՝ հետագա օգտագործման նպատակով, բացառությամբ Այբբենարան և Մաթեմատիկա -1 դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին հատկացվում է անվճար հիմունքներով:

2018-2019 ՈՒՍ ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 1.Ավելացել է գրադարանից օգտվողների թիվը 2.ԻՄ և աշակերտների միջև առաջացել է փոխօգնության և վստահության մթնոլորտ 3.Նպատակին է ծառայում ընթերցասրահը 4.Կազմակերպված միջոցառումների թվի ավելացում, որակի բարձրացում, ամենավերջին սերնդի ՏՀՏ ների օգտագործում

ՀԵՌԱՀԱՐ ՆԱԽԱԳԻԾ 1.Գրադարանի տեղը շենքային ոչ ճիշտ ընտրության պատճառով հյուսիսային մասից տեղափոխել արևկող և ջեռուցվող մաս 2.Գրքերի թվայնացման աշխատանքները հասցնել ավարտին, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակչությանը ծանոթանալ գրադարանային ֆոնդին

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

2018-2019ուս տարում գրադարանի աշխատանքները գնահատում եմ լավ, բաց թողումները կլրացվեն նոր ուս տարում

ԴԻՄՈՒՄ – ԽՆԴՐԱՆՔ

Գրադարանում համակարգչի բացակայությունը ԹԵՐՈՒԹՅՈՒՆ Է , ինչի ապահովման համար խնդրանքով դիմում եմ տնօրինությանը;

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դպրոցում տեղի ունեցած ցանկացած միջոցառման ամփոփ տեղեկությունը կարճ տեսաֆիլմի և նկարների տեսքով ՝ www. @gavari3himnakandproc

http;//gavar3schoolsite.am

FSBOOK YELENA MURADYAN



Գրադարանավար՝/ / Ե. Մուրադյան 20. 06 2019թ

Գրադարանավար՝ Ե. Մուրադյան

-75%
Курсы повышения квалификации

Современные методики повышения скорости чтения

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Գիտելիքը ուժ է , կրթությունը՝ զենք։ (65.63 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт