Меню
Разработки
Разработки  /  Биология  /  Уроки  /  8 класс  /  Ջուրը որպես կենդանի օրգանիզմի կարևորագույն նյութ

Ջուրը որպես կենդանի օրգանիզմի կարևորագույն նյութ

Իմանալ կենդանի օրգանիզմում ջրի առկայության դերի մասին առ այն, որ ջուրն ամենատարածված ու կենսականորեն ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակի վրա, առանց որի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը: Ջուրը մարդու համար միշտ եղել է հանելուկային նյութ: Երկրի մակերևույթի 7/10 մասը ծածկված է ջրով: Այնուամենայնիվ, Երկրի վրա քաղցրահամ ջրի պաշարները մեծ չեն, և մարդկությունն արագ մոտենում է քաղցրահամ ջրի անբավարարության խնդրին: Այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել ջուրը:
10.05.2020

Содержимое разработки

Ուուցչուհի ՝ Շողիկ Սիմոնյան

Թեման – Ջուրը որպես կենդանի օրգանիզմի կարևորագույն նյութ:

հիմնախնդիրը: Ջրի աղտոտման պատճառները և պայքարը դրա դեմ:

Ջուրը որպես հանելուկային նյութ:

Դ ասի նպատակը - Իմանան կենդանի օրգանիզմում ջրի առկայության դերի մասին

Ձևավորեն խմելու ջրի նկատմամբ խնայողական վերաբերմունք

Ըմբռնեն ջրային պաշարների պահպանման հարցը

Գաղափար կազմեն ջրի աղտոտման հիմնական պատճառների ու

դրանց դեմ պայքարելու ուղիների մասին

Դասի կահավորումըԳունավոր, կպչուն թղթեր, ցուցապաստառ, մարկերներ,

սահիկահանդեսի համար էկրան,ավազե ժամացույց

Կապը այլ առար- էկոլոգիա ( ջրային ավազանի աղտոտման հիմնախնդիրները),

կայի հետ աշխարհագրություն, կենսաբանություն, մաթեմատիկա



Դասի ընթացքը

Նախ մեկ շաբաթ առաջ դասարանը բաժանում ենք 4 խմբի և յուրաքանչյուր խմբին տրվում է հանձնարարություն:

1-ին խումբ՝ հրաշք նյութը որպես համընդհանուր լուծիչ

2-րդ խումբ՝ ջրի աղտոտման պատճառները և հետևանքները

3-րդ խումբ՝ ջրի աղտոտման կանխարգելումը և մաքրման եղանակները

4-րդ խումբ՝ քաղցրահամ ջրի համամոլորոկային հիմնախնդիրը

Խմբերը պետք է պատրաստեն պաստառները և ներկայացնեն ամփոփման դասին:


Խթանման փուլ

Ա յս փուլում օգտագործվում է մեթոդը, և գրատախտակին գրվում են երեխաների կողմից առաջարկված ջրի մասին բոլոր տեղեկությունները(ջրի ֆիզիկական և անոմալ հատկությունները)

ջուր





Մտագրոհից հետո յուրաքանչյուր խմբից մեկական աշակերտ մոտենում է սեղանին և պատրաստում ջրի մոդելը:

Ուսուցչի նախնական խոսքը

Ջուրն ամենատարածված ու կենսականորեն ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակի վրա, առանց որի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը: Ջուրը մարդու համար միշտ եղել է հանելուկային նյութ: Երկրի մակերևույթի 7/10 մասը ծածկված է ջրով: Այնուամենայնիվ, Երկրի վրա քաղցրահամ ջրի պաշարները մեծ չեն, և մարդկությունն արագ մոտենում է քաղցրահամ ջրի անբավարարության խնդրին: Այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել ջուրը:

Այսօր VIIIբ դասարանը կներկայացնի ջրի աղտոտման աղբյուրները, հետևանքները, կանխարգելման միջոցները, քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը:


Իմաստի ընկալման փուլ

Խումբը նստում է իրեն հատկացված սեղանի շուրջ և տրվում է 5 րոպե ժամանակ՝ պաստառը ներկայացնելու համար: Բոլոր պաստառները փակցվում են գրատախտակին, և երեխաները սկսում են իրենց զեկույցը: Անհրաժեշտության դեպքում կարող են մնացած խմբերը լրացում կատարել և հարցեր տալ:


Կշռադատման փուլ

Անդրադարձ կատարել՝դիտելով տեսաֆիլմը և ցուցադրել սահիկահանդեսը:


Վերջում խմբերին գնահատել

1.լավագույն ցուցապաստառի համար

2.լավագույն ներկայացման համար

3.ճիշտ խմբային աշխատանք կազմակերպելու համար

Տնային հանձնարարություն՝ համագործակցային մեթոդով անձրևաջուր, գետի ջուր, խմելու ջուր, թորած ջուր հասկացությունների համեմատում: Նախապատրաստվել թեմատիկ գրավոր աշխատանքի:

-75%
Курсы повышения квалификации

Профессиональная компетентность педагогов в условиях внедрения ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Ջուրը որպես կենդանի օրգանիզմի կարևորագույն նյութ (254.87 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт