Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Уроки  /  9 класс  /  Մակբայների տեսակները

Մակբայների տեսակները

30.05.2020

Содержимое разработки

Մակբայների տեսակները

Մակբայների տեսակները որոշվում են ըստ նրա, թե ինչպիսի հատկանիշ են ցույց տալիս՝   տե՞ղ, ժամանա՞կ, ձև՞, թե՞՝ չափ: Մի շարք մակբայների մեջ տեղի,  ժամանակի, ձևի, չափի իմաստները, սակայն, որոշակիորեն և անխառն չեն դրսևորվում: Օրինակ՝ հանկարծ մակբայի մեջ կա ժամանակի որոշ իմաստ, բայց ձևի իմաստն ավելի ակնհայտ ու բնորոշ է այս բառի համար. Եվ հանկարծ հեռու՜, հեռու՜ տեղից, գուցե հեռու՜հեռու՜, անհայտ սրտից լսեց նա մի երգ, մի հիասքանչ երգ… (Ավ. Իս., հ.3, էջ 8)

Կան մակբայներ էլ, որոնք միևնույն կիրառության մեջ հավասարապես ունեն տարբեր իմաստներ: Օրինակ՝ շարունակ, անընդհատ մակբայներն ունեն և՛ չափի, և՛ ձևի, և՛ ժամանակի իմաստ: Հետևապես, մակբայների տեսակները որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրանց իմաստային նշված յուրահատկությունները:

Մակբայներն ըստ իմաստի լինում են.

1.      Ժամանակի.

                        Ու հիմա մենակ ու որբ մնացիր,

                        Եվ թարմ տարիներդ եկան, գնացին:

                                             Ավ. Իս., հ.1, էջ 198

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Ժամանակի մակբայներն են՝  օրնիբիուն, առմիշտ, առհավետ, ուշ, հիմա, հնում, վերջերս, շուտով, արդեն, հար, երեկոյան, գիշերով, օրը ցերեկովդեռ, օրըստօրե, օր ու գիշեր, ամսեամիս, ժամ առ ժամ, նախ, գիշեր-ցերեկ, միշտ, օրեցօր, փոքրուց, այսուհետև, դարեդար, տարեցտարի և այլն : Կան ժամանակի մակբայներին հարաբերակից դերանուններ՝ երբ, երբևիցե, երբևէ:

2.      Տեղի.

           Շառաչելով մի վառ աստղիկ

           Երկրի կրծքին վար ընկավ

                                                   Ավ. Իս., հ.1, էջ 80

Տեղի  մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը: Տեղի մակբայներն են՝   ամենուր, ամենուրեք, ներքև, տուն առ տուն, վեր, մեջտեղ, դեմ առ դեմ, դռնեդուռ, վար, դեմ հանդիման, շուրջը, ներս, տեղից տեղ, տեղ-տեղ, ընդառաջ, հեռու, գյուղեգյուղ, ձեռքից ձեռք, այլուր, դեմ դիմաց, դեմուդեմ և այլն :  Կան տեղի մակբայներին հարաբերակից դերանուններ՝ այստեղ, այդտեղ, այնտեղ, որտեղ, ուր:

3.      Ձևի.

         Ես ապրում եմ մեն- մենավոր

         Այս լռանիստ անտառում

                                                    Ավ. Իս., հ.1, էջ 373

Ձևի  մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը: Ձևի մակբայներն են՝   կամաց, արագ-արագ, շտապ, ծանր-ծանր, միանգամից, տնտեսապես, միաձայն, հապճեպ, գլխիվայր, ծանրորեն, զույգ-զույգ, հայրաբար, հերոսաբար, սրտանցձեռաց, մանրամասնորեն և այլն:  Կան ձևի մակբայներին հարաբերակից դերանուններ: Դրանք են՝ այսպես, այդպես, այնպես, նույնպես, ինչպես:

 

4.      Չափի.

                 Որ երբ անունս են տալիս,

             Հազիվ միտքդ եմ գալիս:

                                                  Ավ. Իս., հ.1, էջ 317

Չափ ու քանակի  մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, սաստկության, տարածման աստիճանը: Չափ ու քանակի  մակբայներն են՝   բազմիցս, եռակի, հաճախ, ամենևին, կրկին, երիցս, բոլորովին, մասամբ, փոքրիշատե, քիչ-քիչ, հազիվ, ընդամենը, դարձյալ, համարյա, սաստիկվերին աստիճանի, կիսով չափ, կրկին, նորից, իսպառ և այլն: Կան չափ ու քանակի  մակբայներին հարաբերակից դերանուններ: Դրանք են՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ:

 

5.      Ընդհանրական. Ամենեն առաջ թող ինքը հասնի /ժամանակ/:

                                                     Ավ. Իս. հ.1, էջ 261

                         Գնաց և ցուպին հենված կանգնեց իր շքեղ դղյակի առաջ /տեղ/:

                                                  Ավ. Իս., հ.3, էջ 47

Ընդհանրական  մակբայները գործածվում են երկու և ավելի մակբայական նշանակություններով: Ընդհանրական մակբայներն են1. տարբեր կիրառություններով՝ տարբեր իմաստ- մեկ-մեկ, առաջ, շուտ-շուտ, բերնեբերան, հետ, ուշ-ուշ

2. նույն կիրառությամբ՝  տարբեր իմաստ-անընդհատ, մերթ-մերթ, իսպառ, դեմ առ դեմ, իսկույն, մերթընդմերթ, հաճախ, ամբողջովին, բոլորովին, անդադարշարունակ և այլն:

Ընդհանրական մակբայներ կարող են հանդես գալ նաև այլ խոսքի մասի արժեքով: Դրանք են՝

գոյականմակբայ- վաղը, այսօր,

ածականմակբայ - արագ, եռապատիկ, միահամուռ, դանդաղ, շտապ և այլն,

կապմակբայ- առաջ, հետո:



-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մակբայների տեսակները (21.91 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт