Меню
Разработки
Разработки  /  Французский язык  /  Презентации  /  Прочее  /  Виды ролевых игрь

Виды ролевых игрь

11.05.2020

Содержимое разработки

  1. ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ՓՈՒԼԵՐԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ

Դերային խաղի արդյունավետ իրականացման համար կարևոր է ճիշտ և հանագամանորեն կազմակերպել այն ։Դրա համար անհրաժեշտ է իմանալ դերային խաղի փուլերը և տեսակները:

2.1.Դերային խաղի փուլերն են՝

  1. ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ:

Դերային խաղի նախապատրաստումն սկսվում է սցենարի մշակմամբ, իրավիճակի, օբյեկտների պայմանական արտահայտությամբ:Հետո կազմվում է դերային խաղի անցկացման պլանը: Ուուցիչը պետք է ունենա խաղի իրականացման ընդհանուր նկարագիրը և հստակ պատկերացնի գործող անձանց բնութագրիչ յուրահատկությունները:

  1. ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ԴԵՐԵՐԻ, ՆՊԱՏԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ։

Այս փուլի ընթացքում ներկայացվում են դերային խաղի թեման,նպատակը,գործող անձանց, լեզվական միջոցները,բառապաշարը,կատարվում է դերերի բաժանում,հակիրճ ներկայացվում է դերային խաղը: Տրվում են նախորոք պատրաստված անհրաժեշտ նյութերը,բացատրվում են խաղի կանոնները: Սովորողները նախապատրաստում են դերը, անհրաժեշտության դեպքում դիմում են ուսուցչին լրացուցիչ բացատրություններ ստանալու համար:Անհրաժեշտ է հետևել սովորողների գործողություններին,անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աշխատանք տանել շուտ ավարտած աշակերտների հետ:



  1. ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ:

Այս փուլում տեղի է ունենում դերային խաղի իրականացումը: Յուրաքանչյուր սովորող խաղում է իրեն հանձնարարված իրադրությունը՝ կատարելով որոշակի դեր: Այս փուլի ընթացքում ուսուցչի միջամտությունը պետք է լինի նվազագույնը։



  1. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ

Դերային խաղի ավարտից հետո ուսուցիչն աշակերտների հետ կատարում է ընդհանրացում,սովորողները փոխանակվում են կարծիքնրերով, ինչը ստացվեց կամ չստացվեց,ինչի շուրջ կարելի է աշխատել: Վերջում ուսուցիչը մատնանշում է գրանցած հաջողություննրը,նշում սխալները, կատարվում է գնահատում: Գնահատումը կարելի է իրականացնել հետևյալ կերպ՝



Ա. Ինքնագնահատում

Բ. Գործողության գնահատում դերային խաղը դիտող աշակերտների կողմից

Գ. Ուսուցչի կողմից դերային խաղի գնահատում



  1. ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ա. Նոր տեքստերի կազմում

Բ. Լեզվաբանական աշխատանք սխալների շուրջ

Այս փուլը կարելի է կիրառել նաև որպես տնային հանձնարարություն:



2.2 ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ՝

  1. Տեղեկույթի փոխանակում

  2. Դերային խաղ՝ըստ սցենարի

  3. Միջանձնային հարաբերությունների հաստատում

  4. Դերային խաղեր՝ տարբեր խոսքային և ոչ խոսքային գործողությունների կիրառմամբ

Ա. Դիմախաղ:Օրինակ՝ սովորողներին առաջարկվում է դերային խաղ ,,Գուշակիր բառը,, թեմայով:Աշակերտներից մեկը ժեստերի օգնությամբ բացատրում է ուսուցչի կողմից նրա ականջին ասած ֆրանսերեն բառը,իսկ աշակերտները պիտի գուշակեն բառը:Նա,ով առաջինն է գուշակում բառը ստանում է իրավունք բացատրելու հաջորդ բառը: Բացատրությունները կարող են լինել երրորդ օտար լեզվի դեպքում հայերեն կամ ֆրանսերեն,իսկ ֆրանսերեն լեզվին ավելի լավ տիրապետող աշակերտների դեպքում միայն ֆրանսերեն:

Բ. Դերային խաղ որևէ առարկայի վերաբերյալ

Գ. Հնչյունաբանական դերային խաղ

Դ. Դերային խաղ նկարների վերաբերյալ

Ե. Դերային խաղ տեքստի վերաբերյալ



  1. Դերային խաղեր ՝ կիրառված ֆրանսերենի՝ որպես երրորդ օտար լեզվի դասերին տարբեր դասարաններում



  1. Դերային խաղ

Սովորողները պետք է զրույց վարեն իրենց հարազատ քաղաքի ֆրանսիական քույր-քաղաքից ժամանած աշակերտի հետ՝ նկարագելով իրենց քաղաքները՝համապատասխանաբար ենթադրյալ հայ աշակերտը՝ հայկական քաղաքը,ֆրանսիացի աշակերտը՝ ֆրանսիական քաղաքը:

Խաղը կարելի է կիրառել 6-րդ, 7-րդ, 9-րդ դասարաններում՝համապատաս-

խան թեմաներն ուսումնասիրելուց հետո:

Դերային խաղի նպատակն է սովորողներին փոխանցել անհրաժեշտ լեզվական գիտելիքներ, ծանոթացնել երկու երկրների քաղաքակրթությանը, տեղեկություններով փոխանակվել միմյանց քաղաքների վերաբերյալ, միջանձնային հարաբերություններ ձևավորել, նպաստել միջմշակութային հաղորդակցությանը:

  1. Դերային խաղ

Խաղը կիրառելի է տարբեր դասարաններում:

Աշակերտներից մեկը հարցեր է տալիս մյուսը պատասխանում, իսկ երրորդը կրկնում է նրա պատասխանը՝ ավելացնելով ,,ես նույնպես,, արտահայտությունը:

Դերային խաղը շատ արդյունավետ է խոսքային նմուշների ուսուցման և ամրապնդման համար: Նաև կարելի կիրառել քերականական հմտությունների ամրապնդման համար՝ հատկապես երրորդ խմբի բայերի խոնարհումն ամրապնդելու համար:

  1. Դերային խաղ

Խաղը կիրառելի է 8-րդ,9-րդ դասարաններում:

Աշակերտներից մեկը ժեստերի օգնությամբ բացատրում է ուսուցչի կողմից նրա ականջին ասած ֆրանսերեն բառը, իսկ աշակերտները պիտի գուշակեն բառը: Նա, ով առաջինն է գուշակում բառը ստանում է իրավունք բացատրելու հաջորդ բառը: Բացատրությունները կարող են լինել մայրենի լեզվով երրորդ օտար լեզվի դեպքում և ֆրանսերեն լեզվին ավելի լավ տիրապետող աշակերտների դեպքում՝ֆրանսերեն լեզվով:



  1. Դերային խաղ

Խաղը կիրառելի է 6-րդ,7-րդ դասարաններում անձի նկարագրության համար անհրաժեշտ բառապաշարն ուսումնասիրելուց հետո:

Սովորողներին բաժանվում են նկարներ տարբեր մարդկանց, որոնց նրանք պիտի նկարագրեն, իսկ մյուսները պետք է նկարագրությունը համապատասխանեցնելով նկարին՝ գուշակեն, թե ով ով է:



  1. Դերային խաղ

Աշակերտներին առաջարկում է թանգարանում որևէ նկարի շուրջ զրույց ծավալել՝ արտահայտելով սեփական կարծիքը:

Դերային խաղը կիրառելի է 9-րդ դասարանում՝ Իմպրեսսիոննիստ նկարիչներ թեման ուսումնասիրելուց և կտավի նկարագրության համար անհրաժեշտ բառապաշարը յուրացնելուց հետո:



  1. Դերային խաղ

Խաղը կիրառելի է բոլոր դասարաններում: Նախատեսված է թեմատիկ բառաբաշարն ամրապնդելու համար:

Դասարանը բաժանվում է խմբերի: Խմբի անդամներն իրենց պատկերացնում են քարավանի մաս: Առաջարկվում է որևէ թեմա: Քարավանի անդամներից առաջինն ասում է այդ թեմայի շուրջ որևէ բառ, հաջորդը կրկնում է նախորդի ասած բառն ու ինքն ասում իր մտածած բառը: Եվ այսպես շարունակ մինչև վերջին մասնակիցը: Հաղթում է այն խումբը,որի մասնակիցներն ամենաշատ բառերն են ասել:







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ



Դերային խաղն իրենց ներկայացնում է մեկ կամ մի խումբ անձանց կողմից որոշակի իրադրության խաղային մոդելավորում,որը, հետևաբար, նպաստում է սովորողների միջև համագործակցությանը, միջանձնային և հաղորդակցական հմտությունների ձևավորմանը:

Լինելով իրական իրադրության կրկնօրինակում՝ սովորողները, իրենք էլ չգիտակցելով, ստանձնելով որոշակի դեր՝ ձեռք են բերում տվյալ իրադրությանը բնորոշ անհրաժեշտ լեզվական հմտություններ, բառապաշար, կարողություններ, գիտելիքներ և հմտություններ:

Դերային խաղերի ընտրությունը՝ որպես օտար լեզվի ուսուցման մեթոդ, լուծում է երկու կարևորագույն խնդիր՝ ծառայում է ուսուցման հիմնական նպատակի իրականացմանը և նպաստում սովորողների մոտիվացիային: Իսկ մոտիվացիան ցանկացած գործի արդյունավետության կարևորագույն գրավականն է, առավել ևս ,երբ այն մեծագույն հաճույք է պատճառում, չէ որ ինչպես ասում է Ֆ. Շիլլերը ՝ մարդն այնպիսի հաճույք է զգում, ինչպիսի հաճույք ,որ զգում է նկարիչը՝ ստեղծագործելիս:

Այսպիսով, դերային խաղը իր ուսումնական ու ուսուցողական բովանդակությամբայնուամենայնիվ խաղ է.ուրեմն սովորենք՝ խաղալով և խաղանք ՝սովորելով:













Հրազդան 2018

-75%
Курсы повышения квалификации

Геометрия в школе. Технологии активизации познавательной деятельности в условиях реализации ФГОС ООО (СОО)

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Виды ролевых игрь (28.05 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели