Меню
Разработки
Разработки  /  Искуcство  /  Уроки  /  Прочее  /  Ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնե

Ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնե

Ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի կյանքն ու գործունեությունը
21.08.2020

Содержимое разработки

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան] 1840 թվականի նոյեմբերի 14-ին է ծնվել աշխարհի ամենահայտնի իմպրեսիոնիստներից մեկը՝ Կլոդ Մոնեն: Նկարիչ դարձել է վիճակախաղի օգնությամբ. 100 000 ֆրանկ է շահել և թողել ձանձրալի աշխատանքը ու նվիրվել նկարչությանը: Մեծ նկարչի մասին առանձնացրել ենք ամենահետաքրքիրը: 1. Կլոդ Մոնեն նկարչության աշխարհ մտել է ծաղրանկարներով: Չնայած նրա ծնողներն աղքատ չէին, բայց շատ ժլատ էին, ուստի դեռ 14 տարեկանից ապագա իմպրեսիոնիստը ստիպված էր աշխատել ու փող վաստակել սեփական ծախսերի համար: Այսպիսով նա սկսեց ծաղրանկարներ անել ու վաճառել: Ասում են, նրա արած ծաղրանկարները բավական թանկ էին վաճառվում, և շատերն էին հավանում դրանք: Սակայն ճակատագիրը նրան ծանոթացնում է Էժեն Բուդենի հետ, որը հետագայում դառնում է Մոնեի ուսուցիչը: Հենց նա է Կլոդին ծանոթացնում պլեներային՝ բացօթյա գեղանկարչության կախարդական աշխարհի հետ: Կլոդը որոշում է լուրջ նկարչության անցնել: 2. «Իմպրեսիոնիզմ» տերմինը ծագեց Մոնեի շնորհիվ: Նա մի կտավ ուներ, որն անվանել էր «Տպավորություն. ծագող արև», որը ներկայացված էր իմպրեսիոնիստ նկարիչների առաջին մեծ ցուցադրությանը: 30 նկարիչների 165 աշխատանքներ, որոնց մասին ժամանակի լրագրողներից մեկը քամահրանքով գրեց՝ «տպավորապաշտներ» (իմպրեսիոնիստներ): Հետագայում այս արտահայտությունն էլ դարձավ տերմին նկարչության այդ ուղղությունը բնութագրելու համար: 3. Կլոդ Մոնեի նկարների մեծ մասում պատկերված է նույն կինը՝ Կամիլ Դոմկյուզը: Օրինակ այս նկարի 4 կանանց համար էլ բնորդ է եղել հենց նա: Կամիլը Մոնեի սիրելին էր ու կինը, 2 որդիների մայրը: Երկրորդ որդու ծնունդից հետո Կամիլի առողջական վիճակը վատանում է. նա մահանում է: Կլոդ Մոնեն կնոջ հետմահու դիմանկարը նկարեց. 4. Մոնեի ամենաթանկ նկարը «Ջրաշուշաններով լճակն» է: Այն ստեղծվել է 1919-ին, 2008-ին Christie`s աճուրդում վաճառվեց $80 միլիոն դոլլարով: Առհասարակ, վաճառած նկարների ընդհանուր թվով ու թանկարժեքությամբ, Մոնեի նկարները 3-րդ տեղում են: 5. Մոնեի կյանքի ամենամեծ տարերքներն էին նկարչությունն ու այգեգործությունը: «Գեղանկարչությունից ու այգեգործությունից բացի ես էլ ոչինչ չգիտեմ», – ասում էր Կլոդ Մոնեն: Հենց նկարիչը Ժիվերնիում սեփական տուն է գնում, անմիջապես մեծ ու սիրուն այգի է տնկում: Այդ այգին էլ դառնում է նրա ոգեշնչման աղբյուրը, նկարչության հիմանական վայրը: Իր կյանքի 43 տարիները Կլոդ Մոնեն նվիրեց այգու ստեղծմանն ու մշակությանը: 6. Մոնեն կուրանալու վտանգի տակ է եղել: 1908-ից նկարչի մոտ կատարակտ է սկսվում: Բարեբախտաբար վիրահատությունն օգնում է և նկարիչը ազատվում է կուրացման վտանգից: Վերագտնելով տեսողությունը՝ նա իր այգում սկսում է կավից կարասներն ու ծաղկամանները նկարազարդել: Հենց այդ նկարազարդումներն ուսումնասիրելով՝ արվեստաբանները եկել են եզրակացության, որ կատարակտը մեկընդմիշտ փոխել է Մոնեի գունային ընկալումը: Նա մանուշակագույնի ու ծիրանիի նոր ու նուրբ երանգներ է սկսել նկարել ու գտնել, որոնք նախկինում չկային նրա կտավներում:





-75%
Курсы повышения квалификации

Методики и технологии преподавания мировой художественной культуры в современной общеобразовательной школе в условиях реализации ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնե (1.42 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт