Меню
Разработки
Разработки  /  Французский язык  /  Разное  /  Прочее  /  Լեզվական կրթության կարևորությունը

Լեզվական կրթության կարևորությունը

Թեման առանձնացված է մեթոդական միավորման ելույթի համար:
27.07.2020

Содержимое разработки

Զեկույց մ/մ նիստում


կարևորությունը





Զեկուցող՝

Հ.Հովակիմյան





Լեզվական կրթություն, երկրորդ կամ օտար լեզու սովորելու գործընթացը:


Այն սկզբում կիրառական լեզվաբանության մի ճյուղ էր, սակայն այժմ այն կարող է համարվել գիտության առանձին ճյուղ: Լեզվական կրթության համար կան չորս հիմնական կատեգորիաներ` հաղորդակցական ունակություններ, հմտություններ, միջմշակութային փորձառություն և գրագիտություն[]:


Ընդլայնվող գլոբալացումը կարիք է ստեղծել տարբեր աշխատանքներում ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների: Առևտրիզբոսաշրջությանմիջազգային հարաբերությունների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում օգտագործվում են ընդհանուր լեզուներ: Շատ երկրներ, ինչպիսիք են ԿորեանՃապոնիան և Չինաստանը վարում են կրթական այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ աշակերտները տարրական և միջին դասարաններում պետք է սովորեն առնվազն մեկ օտար լեզու:


Սակայն,որոշերկրներ,օրինակ՝ ՀնդկաստանըՄալայզիանՍինգապուրըՊակիստանը և Ֆիլիպինները կառավարությունում ունեն երկրորդ պաշտոնական լեզու: Վերջերս Չինաստանում չափազանց մեծ կարևորոթյուն է տրվում լեզուների, մասնավորապես անգլերենի դասավանդմանը:


Օտար լեզու սովորելու անհրաժեշտությունը նույնքան հին պատմություն ունի, որքան մարդկությունը: Շատ դարեր Եվրոպայում լատիներենը կրթության, առևտրի, կրոնի և կառավարության լեզուն էր, սակայն ժամանակի ընթացքում դրան փոխարինելու են եկել ֆրանսերենըիտալերենը, իսկ 16-րդ դարում արդեն անգլերենը: Ջոն Ամոս Կոմենիուսը ցանկանում էր փոխել սա: Նա լատիներեն սովորելու համար մի ամբողջական կուրս էր գրել, որը ընդգրկում էր դպրոցի ամբողջ ուսումնական պլանը: Դրա գագաթնակետն էր 1657 թվականին գրված «Opera Didactica Omnia» գիրքը:

Իր աշխատության մեջ Կոմենիուսը նկարագրել է լեզու սովորելու մասին իր տեսությունը: Նա լեզու սովորելու և դասավանդելու մեթոդների մասին տեսության հիմնադիրներից մեկն է: Նա պնդում էր, որ լեզու սովորելը պետք է ուղեկցվի զգայողության և փորձառության հետ, դասավադումը պետք է լինի բանավոր, դասարանում պետք է լինեն տարբեր առարկաների նկարներ կամ նմուշներ: Նա երեխաների համար հրատարակել է աշխարհի առաջին պատկերազարդ գիրքը: Լատիներենի ուսուցումը՝ որպես կենդանի լեզու աստիճանաբար նվազեց, և այն դարձավ դպրոցներում դասավանդվող սովորական առարկաներից մեկը:


Լեզվական կրթությունը իրականացվում է կամ որպես հանրակրթական դպրոցի առարկա, կամ էլ որպես մասնագիտացված լեզվական դպրոցի առարկա: Լեզու դասավադելու բազմաթիվ մեթոդներ կան: Դրանցից որոշները լիովին մոռացվել են, իսկ մյուսները շարունակվում են լայնորեն կիրառվել: «Մոտեցում», «մեթոդ» և «տեխնիկա» տերմինները ստորակարգային գաղափարներ են:

Մոտեցումը լեզվի և այն սովորելու բնույթի մասին դիտարկումների խումբ է, սակայն այն չի ներառում գործընթացը և չի ներկայացնում մանրամասներ այն մասին, թե ինչպես է պետք այդ դիտարկումները իրականացնել դասարանում:

Կան երեք հիմնական մոտեցումներ.

  1. Ըստ կառուցվածքային տեսակետի՝ լեզուն կառուցվածքայնորեն կապված տարրերի համակարգ է, որ արտահայտում է իմաստ;

  2. Ըստ գործառույթային տեսակետի՝ լեզուն միջոց է որևէ գործառույթ իրականացնելու , օրինակ՝ որևէ բան խնդրելու համար;

  3. Ըստ ինտերակտիվ տեսակետի՝ լեզուն միջոց է հասարակական հարաբերությունների ստեղծման և պահպանման համար՝ կենտրոնանալով հաղորդակցման ընթացքում շարժումների, գործողությունների, բանակցության և փոխազդեցության վրա:[9]

Մեթոդը լեզուն՝ որպես սովորելու նյութ ներկայացնելու նախագիծ է և պետք է հիմնված լինի որևէ մոտեցման վրա: Մոտեցումը մեթոդի վերածելու համար անհրաժեշտ է նախագծել ուսուցողական համակարգ՝ հաշվի առնելով դասավանդման նպատակը, կատարվելիք առաջադրանքների բնույթը, աշակերտների դերը, ուսուցիչների դերը և այն, թե ինչպես պետք է ընտրել և դասակարգել բովանդակությունը:

  1. Կառուցվածքային մեթոդներ են քերականական թարգմանությունը և լսողալեզվական մեթոդները;

  2. Գործառույթային մեթոդներ են բանավոր մոտեցումը կամ իրավիճակային լեզվի ուսուցումը;

  3. Ինտերակտիվ մեթոդներ են ուղղակի մեթոդը, հաղորդակցային լեզվի ուսուցումը և այլն:

Տեխնիկան շատ հատուկ, կոնկրետ ճարպկություն կամ հնարք է, որը հնարավորություն է տալիս միանգամից հասնել նպատակին: Սրանք առաջացել են կառավարման մեթոդից և մոտեցումից:



Առցանց և ինքնուրույն ուսուցման կուրսեր

Համացանցում ներկայումս առկա են հարյուրավոր լեզուների ուսուցման ծրագրեր, որոնք տարբեր գների համապատասխան առաջարկում են տարբեր մեթոդներ]։

Աուդիո ձայնագրություններ և գրքեր[

Աուդիո ձայնագրություններն արվում են լեզվակիրների կողմից, որը օգնում է սովորողներին բարելավել իրենց առոգանությունը։ Որոշ ծրագրերում հնարավորություն է տրվում դադարեցնել ձայնագրությունը և կրկնել լսածը: Սա նման է որևէ երգ սովորելուն]։

Աուդիո ձայնագրությունները ևս կիրառվում են տարբեր մեթոդներով և տեղադրված են կայքերում, ծրագրերում և սկավառակներում: Աուդիո ձայնագրություններից շատերը սովորեցնում են թիրախային լեզվի բառերը՝ բացատրելով նշանակությունը սովորողի լեզվով: Մեկ այլ տարբերակ է բառերը բացատրել նկարների կամ էլ ձայնային էֆեկտների միջոցով:

Դեռևս հին ժամանակներից հրատարակվել են լեզվի ուսուցման գրքեր, որոնք սովորեցնում են բառապաշար և քերականույթուն։ Ամենապարզ գրքերը զրուցարաններն են, որոնցում գրված են հաճախ օգտագործվող կարճ արտահայտություններ: Դրանք նախատեսված են ճանապարհորդների, խոհարարների, ընդունարանի աշխատողների համար, ում հարկավոր է հատուկ բառապաշար: Ավելի ամբողջական գրքերը ներառում են առաջադրանքներ, քերականություն, թարգմանություն և մեծ բառապաշար:

Համացանց և ծրագրեր

Ծրագրերը, ի տարբերություն գրքերի և աուդիո ձայնագրությունների, կարող են հաղորդակցվել սովորողների հետ.

  1. Որոշ ծրագրեր ձայնագրում են սովորողին, վերլուծում են արտասանությունը և մեկնաբանություն են թողնում;

  2. Ծրագիրը կարող է գտնել այն բնագավառը, որում թերանում է սովորողը, և տրամադրել հոնց այնպիսի վարժություններ, որոնք կօգնեն ամրապնդել հենց այդ ոլորտի գիտելիքները:

  3. Ծրագիրը կարող է արտասանել բառերը թիրախային լեզվով և ցույց տալ դրանց նշանակությունը նկարների միջոցով: Այս դեպքում ծրագրի լեզուն միայն թիրախային լեզուն է։

Կայքերը տրամադրում են լեզվի ուսուցման համար անհրաժեշտ ծառայություններ: Որոշ կայքեր նախագծված են հատուկ լեզու սովորելու համար:

  1. Որոշ ծրագրեր աշխատում են հենց կայքերի միջոցով, որի առավելույթունն է ներբեռնումներից խուսափումը, իսկ թերությունը ինտերնետ կապի պարտադիր առկայությունն է ;

  2. Որոշ հրատարակողներ օգտագործում են կայքեր՝ տարածելու համար աուդիո ձայնագրությունները, տեքստերը, որոնք հետագայում կարելի է օգտագործել առանց ինտերնետ կապի;

  3. Որոշ կայքեր առաջարկում են լեզու սովորելու տարբեր խաղեր, օրինակ՝ փազլներ, հանելուկախաղեր, խաչբառեր և այլն:

  4. Լեզու սովորելու կայքերը հնարավորություն են տալիս շփվել լեզվակիրների հետ ամբողջ աշխարհից և զարգացնել լեզուն կենդանի շփման միջոցով: Կայքերի օգտատերերը միմյանց հետ շփվում են տեքստային և վիդեո հաղորդագրությունների միջոցով: Մեկ այլ առավելություն է այն, որ լեզվակիրների հետ շփվելիս կարելի է սովորել ոչ միայն գրական լեզուն, այլև տվյալ լեզվի խոսակցական բառապաշարը և ժարգոնը։

Այլ կայքեր ևս օգնում են սովորել լեզուներ, չնայած նախագծված չեն հենց այդ նպատակով.

  1. Բոլոր երկրներն ունեն իրենց լեզուներով կայքեր: Դրանք են՝ լրատվական, սոցիալական, գրականության, երաժշտության և այլ կայքերը: Լեզու սովորելու համար այս կայքերը կարող են շատ օգտակար լինել, մանավանդ նրանց համար, ովքեր որոշ չափով արդեն տիրապետում են լեզվին, և այս կայքերից կարող են օգտվել՝ առանց իրենց լեզվով բառերի կամ նախադասությունների իմաստը ստանալով:

  2. Թարգմանության կայքերը թույլ են տալիս օգտատերերին օտար լեզվով գրված տեքսետր կամ բառերը թարգմանել իրենց լեզվով կամ էլ հակառակը՝ իրենց լեզվով գրված տեքստը թարգմանել թիրախային լեզվով:

  3. Խոսքի սինթեզը կամ տեքստից- խոսք ապահովող կայքերը թույլ են տալիս սովորողներին լսել օտար լեզվով գրված որևէ անծանոթ բառի արտասանությունը:

  4. Կան կայքեր, որոնք նախատեսված են ուսուցիչների համար, ովքեր այդտեղ կարող են գտնել դասագրքեր, առաջադրանքներ և այլն:






































































-75%
Курсы повышения квалификации

Адаптивная физическая культура в условиях реализации ФГОС для лиц с ОВЗ

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Լեզվական կրթության կարևորությունը (73.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт