Меню
Разработки
Разработки  /  Астрономия  /  Презентации  /  9 класс  /  Լուսին, Լուսնի փուլերը

Լուսին, Լուսնի փուլերը

07.09.2020

Содержимое разработки

     Լուսինը   Երկիր   մոլորակի  միակ և  Արեգակնային համակարգի  մեծությամբ հինգերորդ  բնական արբանյակն  է։ Ունենալով Երկրի  տրամագծի  27%-ը և  խտության  60%-ը՝ Լուսինն ունի Երկրի  զանգվածի   1 ⁄ 81 -ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է  Արեգակի  լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի  Իո արբանյակից հետո։

Լուսինը   Երկիր   մոլորակի  միակ և  Արեգակնային համակարգի  մեծությամբ հինգերորդ  բնական արբանյակն  է։ Ունենալով Երկրի  տրամագծի  27%-ը և  խտության  60%-ը՝ Լուսինն ունի Երկրի  զանգվածի   1 ⁄ 81 -ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է  Արեգակի  լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի  Իո արբանյակից հետո։

Լուսնի փուլեր

Լուսնի փուլեր , Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է  Արեգակի  և  Երկրի  միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ  շաբաթ  անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից ընկած ճառագայթների անդրադարձմամբ։ Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306  օրվա ։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։

 Լուսնի խավարում   Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։

Լուսնի խավարում

  • Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։
Լուսնի  խավարման  նկարներ   Լուսնի  խավարում  — տեղի  է  ունենում  երբ  լուսինը  մտնում  է  Երկրագնդի  կողմից  ստեղծված  շողքի  կոնի  մեջ : Կետի  տրամագիծը  երկրից 363 000 կմ ( Լուսնի  և  Երկրի  մինիմալ  հեռավորությունը ) կազմում  է  մոտավորապես 2,5 Լուսնի  տրամագիծ , հետևաբար  լուսինը  կարող  է  ամբողջությամբ  ծածկվել : Երբ  լուսինը  ամբողջությամբ  մտնում  է  Երկրի  շողքի  մեջ  խուսում  են   Լուսնի  ամբողջական  խավարման   մասին : Մնացած  դեպքերում  խավարումը  մասնակի  է :

Լուսնի խավարման նկարներ

  • Լուսնի խավարում  — տեղի է ունենում երբ լուսինը մտնում է Երկրագնդի կողմից ստեղծված շողքի կոնի մեջ : Կետի տրամագիծը երկրից 363 000 կմ ( Լուսնի և Երկրի մինիմալ հեռավորությունը ) կազմում է մոտավորապես 2,5 Լուսնի տրամագիծ , հետևաբար լուսինը կարող է ամբողջությամբ ծածկվել : Երբ լուսինը ամբողջությամբ մտնում է Երկրի շողքի մեջ խուսում են   Լուսնի ամբողջական խավարման   մասին : Մնացած դեպքերում խավարումը մասնակի է :
Արեգակի խավարում   Արեգակի խավարում , տիեզերական երևույթ է, երբ  Լուսինն  անցնում է  Երկրի  և  Արեգակի  միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։

Արեգակի խավարում

  • Արեգակի խավարում , տիեզերական երևույթ է, երբ  Լուսինն  անցնում է  Երկրի  և  Արեգակի  միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։
Օղաձև  Արևային  Խավարում 2012   Եզակի աստղագիտական երևույթը` օղաձև արևային խավարումը, մարդիկ կարող են դիտել երեկոյան, աշխարհի որոշ տեղամասերում: Վերջին անգամ այսպիսի արևային խավարում, որը տեսանելի է եղել անզեն աչքով, եղել է 18 տարի առաջ: Այս տարում առաջին անգամ, մայիսի 21-ի գիշերը տեղի ունեցավ արևային խավարում: Այն ոչ թե ամբոջական էր այլ օղաձև: Այն կարողացել են տեսնել` Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ռուսաստանի Հեռավոր Արևելքում:

Օղաձև Արևային Խավարում 2012

  • Եզակի աստղագիտական երևույթը` օղաձև արևային խավարումը, մարդիկ կարող են դիտել երեկոյան, աշխարհի որոշ տեղամասերում: Վերջին անգամ այսպիսի արևային խավարում, որը տեսանելի է եղել անզեն աչքով, եղել է 18 տարի առաջ: Այս տարում առաջին անգամ, մայիսի 21-ի գիշերը տեղի ունեցավ արևային խավարում: Այն ոչ թե ամբոջական էր այլ օղաձև: Այն կարողացել են տեսնել` Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ռուսաստանի Հեռավոր Արևելքում:
Արևի այս խավարումը տարբեր երկրներում երևացել է տարբեր ձևերով:

Արևի այս խավարումը տարբեր երկրներում երևացել է տարբեր ձևերով:

-75%
Курсы повышения квалификации

Профессиональная компетентность педагогов в условиях внедрения ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Լուսին, Լուսնի փուլերը (18.52 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт